Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԿԸՀ նախագահի կարծիքով՝ ՀԱԿ դիմումում փաստերի փոխարեն եզրակացություններ են

ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր շարունակում է ՀԱԿ դաշինքի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի թիվ 265-ա որոշումը վիճարկող դիմումի քննությունը, որով որպես պատասխանող կողմ են ներգրավվել ԿԸՀ ներկայացուցիչներ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ իրավաբանական բաժնի պետը, իսկ դիմող կողմի ներկայացուցիչներն են փաստաբան Վահե Գրիգորյանը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Համամասնական ընտրակարգի արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ ՍԴ նիստն այսօր վերսկսվեց պատասխանող կողմի ելույթով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն իր մեկուկես ժամ տևած ելույթում ներկայացրեց հակափաստարկներ, համաձայն որոնց` ՀԱԿ-ի դիմումը հիմնված է ոչ թե փաստերի, այլ եզրակացությունների վրա:

Մուկուչյանը պնդեց, որ հանրապետության 1982 ընտրատեղամասերից 73%-ում ՀԱԿ-ն ունեցել է վստահված անձինք, ԿԸՀ-ն ստացել է ընդհանուր վերահաշվարկի 12 դիմում, որից միայն 4-ն է ՀԱԿ ներկայացուցիչների կողմից եղել: ԿԸՀ նախագահի խոսքով` եթե դաշինքը համոզված էր ընտրությունների արդյունքների կեղծման մեջ, պետք է արձանագրեր դրանք և դիմեր ԿԸՀ, ինչը, սակայն, չի արվել:

Հիշեցնենք, որ նախորդ ՍԴ նիստում` դիմումի քննության հենց սկզբից, ԿԸՀ նախագահը միջնորդություն ներկայացրեց դատարանին գործի վարույթը կարճելու վերաբերյալ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀԱԿ դիմումն իրավաչափ չէ, և դիմող կողմը օրենքով սահմանված իրավասու սուբյեկտ չէ ՍԴ նման բովանդակության դիմում քննության ներկայացնելու համար:

ՍԴ-ն, սակայն, նախորդ նիստում որոշեց ԿԸՀ միջնորդությանն անդրադառնալ ավելի ուշ, իսկ առայժմ լսել կողմերին ամբողջ ծավալով: Դատարանն այս պահին շարունակում է դիմումի քննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում