Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

ԵԽԽՎ սառը ցնցուղը. իշխանությունների «հարգանք ու պատիվը» տեղ չի՞ հասել

Հայաստանյան քաղաքական դասը, մասնավորապես իշխանությունները դեռ նոր են փորձում հասկանալ, թե ի վերջո ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե` իշխանություն, թերևս վերջինս էլ դրանում դեռևս չի կողմնորոշվել ու դրա համար ընտրել է իր համար նոր մի դաշտ՝ «կառուցողականը», ինչպես ժամանակին Տիգրան Կարապետիչն էր հայտարարում, թե իրենք ո՛չ ծայրահեղական ընդդիմություն են, ո՛չ էլ իշխանամետ, այլ «ծայրի մեջտեղում են»:

Բայց սա դեռ մի կողմ, թողնենք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շարունակեն իրենց կառուցողական բանակցությունները և անդրադառնանք ևս մեկ հակասական իրողության, որը իշխանությունների գլխին թափվեց մի քանի օր առաջ: Խոսքը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցի մասին է: Զեկույցից հետո հնչած իշխանական գնահատականներից տպավորություն ստեղծվեց, որ վերջիններս նման զեկույցի չէին սպասում, այլ սպասում էին «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն» արտահայտությունը մուգ տառերով գրված զեկույցի: Բանն այն է, որ Հայաստանում միջազգային դիտորդները հենց այդպես էլ արեցին՝ հայտարարեցին, որ հայաստանյան ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան, էական ընտրախախտումներ, որոնք կարող էին ստվերել ընտրությունների արդյունքները չեն եղել ու նման այլ գեղեցիկ խոսքեր: Ու բնական է, որ իշխանություններն էլ սպասում էին զեկույց, որտեղ գրված կլինեն նույն այդ բառերը, բայց արի ու տես, որ միջազգային դիտորդները հեռանալով Հայաստանից ավելի անկաշկանդ են կարողացել ձևակերպել իրենց կարծիքը: Եվ ահա ուրբաթ օրը ԵԽԽՎ դիտորդները հրապարակել են հայաստանյան ընտրություններին վերաբերող զեկույցը, որը թերևս ԲՀԿ-ից հետո իշխանությունների երկրորդ գլխացավանքն է: Իսկ զեկույցում մասնավորապես շեշտվում է, որ ընտրատեղամասերում կազմակերպչական աշխատանքների պակաս է զգացվել: Հիշատակվում են ԸԸՀ-ների անդամների կամ նրանց ու վստահված անձանց միջև վեճերը: Շեշտվում է, որ վստահված անձինք միջամտել կամ նույնիսկ ուղղորդել են քվեարկության գործընթացը, խանգարել նրա սահուն ընթացքը: ԵԽԽՎ զեկույցում խոսվում է նաև ուռճացված ընտրացուցակների մասին, նկատելով, որ թեև ժողովրդագրական բոլոր ցուցանիշները վկայում են Հայաստանում բնակչության թվի նվազման մասին, ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը հանդիսացել է միակ ժողովրդագրական ցուցանիշը, որը 2008թ. համեմատ աճել է 157 հազարով: «Սա միայն կարող էր նպաստել ընտրական գործընթացի նկատմամբ գոյություն ունեցող վստահության պակասի խորացմանը»,- եզրակացնում են դիտորդները: Զեկույցում նաև անդրադարձ կա օրենքով արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու դեպքերի մասին, մասնավորապես շեշտվում է, որ ՀՀԿ պաստառները փակցված են եղել հասարակական տրանսպորտի վրա, հիմնականում ՀՀԿ-ի, բայց նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պաստառներ են փակցվել քաղաքային իշխանությունների ենթակայության տակ գտնվող շենքերի վրա: Զեկույցում նաև շեշտվում է ընտրացուցակների անճշտությունների, ընտրակաշառքի բաժանման, ընտրակեղծարարությանը նպաստող անձնագրերի տրամադրման և ընտրողների ահաբեկման հանգամանքը, որի մասին հայաստանյան ԶԼՄ-ները գրել են գրեթե ողջ քարոզարշավի ընթացքում: Անդրադարձ է կատարվում իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմանը, այդ թվում` դասերի ընթացքում ուսուցիչների և դպրոցականների՝ քարոզչական միջոցառումների ակտիվ ներգրավմանը:

«Եղել են նաև ընտրողների վրա լուրջ ճնշում գործադրելու դեպքեր, ինչպիսիք են աշխատողներին ՀՀԿ հանրահավաքներին մասնակցելու պարտադրանքը ու նրանց՝ ընդդիմության հանրահավաքներից զերծ պահելը»,- ասված է զեկույցում…

ԵԽԽՎ զեկույցում տեղ են գտել նաև ԲՀԿ-ի տրակտորները, այստեղ մասնավորապես նշվում է, որ ԲՀԿ կողմից 500 տրակտորների բաժանումը ԸՕ խախտում է, ինչին, սակայն անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել ու չի գնահատվել ԿԸՀ կողմից որպես ընտրախախտում:

Բուն ընտրությունների օրը զեկույցը գնահատում է որպես «հանդարտ և հիմնականում խաղաղ»: Նշվում է, որ դիտորդների այցելած ավելի քան 1000 ընտրատեղամասերի մեծ մասում բացման ընթացակարգերը գնահատվել են դրական, սակայն դիտարկված տեղամասերի 10%-ում քվեարկությունը գնահատվել է բացասաբար, «ինչը զգալի է և մտահոգիչ»:

Ցնդող թանաքի մասին ևս ԵԽԽՎ զեկույցը պատրաստողները չէին մոռացել` նշելով, որ բազմակի քվեարկությունը կանխարգելող դասական և ստուգված մատների թանաքոտման մեթոդի փոխարեն ԿԸՀ-ի ընտրած հատուկ թանաքանյութով անձնագրերի կնքման եղանակը մատնվել է ֆիասկոյի` թանաքի ցածր որակի պատճառով. այն պիտի մնար 12 ժամ, սակայն, ըստ էության, շատ արագ ցնդում էր…

Զեկույցի եզրակացություններ բաժնում հատկապես նշվում է միջազգային դիտորդների այն մտահոգությունը, որ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները, լինելով ընտրացուցակներում, հնարավորություն չեն ունեցել քվեարկելու, և դա չարաշահվել է: «Ճշգրիտ ընտրացուցակների առկայությունը և ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայությունը ինչպես նախընտրական ժամանակաշրջանում, այնպես էլ ընտրությունների օրը՝ ճիշտ ընտրությունների նախապայմաններ են… 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում այս երկու հրամայականներից ոչ մեկը չհաջողվեց ապահովել… Ժամանակավոր հանձնախումբը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները մոտ ապագայում պետք է ակտիվորեն զբաղվեն այդ հարցերով՝ մասնավորապես հաշվի առնելով առաջիկա 2013թ. նախագահական ընտրությունները»,- եզրակացնում են ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի ներկայացուցիչները:

Պետք է նկատել, որ զեկույցը արտացոլում է ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի կողմից տված գնահատականները, սակայն ՀՀԿ-ականներն արդեն իսկ շտապել են այն ոչ օբյեկտիվ գնահատել, ավելին՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ում վրա դրված էր նաև պարտականություն աշխատելու միջազգային դիտորդների հետ, արդեն իսկ հայտարարել է, որ ինքը հրավիրել է հետընտրական դիտորդական առաքելություն, որը կփորձի բացատրել՝ այդ ինչ անճշտություններ են եղել ցուցակներում: «Եթե այդ մարդիկ կարողանան փաստարկված խոսել, ապա ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Հակառակ դեպքում ոչ օբյեկտիվ զեկույցի համար հասարակությունից ներողություն պետք է նրանք խնդրեն: Միաժամանակ, որևէ լուրջ պատասխան ես չեմ ակնկալում, քանի որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտորդները քաջ հասկանում են, որ ոչ մի փաստարկ չունեն: Նրանք ընդամենը հիմնվել են բամբասանքների վրա: Ենթադրությունները, որ ներկայացված են զեկույցում, չեն դիմանում ոչ մի քննադատության»,- «Ժամանակի» հետ զրույցում նկատեց Հարությունյանը` եզրակացնելով, որ ԵԽԽՎ զեկույցը լի է տարբեր մանիպուլյացիաներով: Բացի այդ, ըստ նրա, ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Նիքըլսընը զեկույցը կազմելիս հիմնվել է ոչ իր սեփական կարծիքի ու դիտարկումների վրա: Հարությունյանը նաև նկատեց, որ բարոնուհին լսել է այլոց կարծիքները և դրանք ուղղակի արտացոլել զեկույցում. «ԵԽԽՎ դիտորդական առաքելության գրեթե ոչ մի անդամ մինչև զեկույցի քննարկումը ծանոթ չի եղել դրան, այսինքն՝ այն գրվել է մեկ մարդու կողմից, սակայն՝ 24-28 մարդու անունից»:

Դավիթ Հարությունյանը, սակայն, չի կարող ասել, թե ովքեր են շահագրգիռ նման բամբասանքներ տարածելու գործում:

Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը արդեն իսկ կոնկրետ հասցեատերեր է նշում: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե չի բացառվում, որ ԵԽԽՎ ոչ օբյեկտիվ զեկույցը պատվիրված է ադրբեջանական քաղաքական շրջանակների կողմից: Հարությունյանի կարծիքով` ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը ստվեր է նետում հենց ԵԽԽՎ-ի վրա:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ԵԽԽՎ զեկույցը օբյեկտիվ գնահատեց՝ նկատելով, թե զեկույցում ներառված է այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում էին ընդդիմադիրները. «Եվ եթե մեր ընդդիմախոսները դա համարում են ադրբեջանական ազդեցության տակ գրված զեկույց, ուրեմն ես էլ նման տրամաբանության դեպքում պիտի համարեմ, որ կեղծիքները ադրբեջանական ազդեցության տակ են եղել»: Սաֆարյանը, սակայն, նկատեց, որ այս զեկույցն էական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, առավելագույնը որ կլինի՝ փորձ կարվի բանաձևերում նոր պարտավորություններ դնել Հայաստանի վրա:

Նկատենք, որ ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից մեզ այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ՝ այս կուսակցությունների ներկայացուցիչները կամ չէին պատասխանում, կամ էլ նշում էին, թե չեն կարդացել զեկույցը: Ինչևէ, սպասենք հետընտրական դիտորդական առաքելությանը, որը հրավիրել է Դավիթ Հարությունյանը, և տեսնենք, թե կհաջողվի նրան վերացնել այս միջազգային «չէպեն» իշխանությունների, ինչու ոչ` հենց իր վրայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում