Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կոմպլեմենտար մոտեցումների ամպլիտուդն ավելի հակասական է դառնում. Հ. Հովհաննիսյան

Այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ Եվրասիական միության ստեղծման հարցում Հայաստանի ակտիվ մասնակցության օգտին հայտարարություններով և չհամաձայնեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, Սերժ Սարգսյանը ստիպված է իր աշխարհաքաղաքական մոտեցումների մեջ նոր շեշտադրումներ ներմուծել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Մինչ այժմ Սերժ Սարգսյանը և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին փորձում էր ցույց տալ, որ նրանց համար ամենահարմար ու գործունյա գործընկերը հենց ինքն է: Բայց այն պարագայում, երբ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, սեփական այլընտրանքայնությունը ցույց տալու համար նրա այդ շեշտադրումներն այլևս բավարար չեն: Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալու, որ ինքը լիովին ունակ է բավարարելու այդ երկրի ունեցած ակնկալիքները: Խնդիր կա նաև Արևմուտքին ցույց տալու, որ նրա հետ մերձեցման քաղաքականությունը շարունակվելու է: Այսինքն՝ կոմպլեմենտար մոտեցումների ամպլիտուդն այսօր ավելի հակասական է դառնում»,- ասաց քաղաքագետը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ հունիսի 4-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կփորձի կանխել իշխանությունների՝ հնարավոր ռուսամետ կողմնորոշումը, Հմայակ Հովհաննիսյանը նկատեց. «ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ հետընտրական շրջանում առաջինը Հայաստան, այնուհետև Վրաստան, իսկ վերջում Ադրբեջան այցելելը ցույց է տալիս, որ խոսքն իսկապես գնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների ճշգրտման մասին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կժամանի հունիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում