Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, սնկի թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Դսեղ գյուղի բնակիչներ, 1963 թ. ծնված Օֆելյա Թումանյանը, 1955 թ. ծնված Վարդան եւ 1983 թ. ծնված Կարինե Վարդանյանները:
Կ. Վարդանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Վարդանյանի և Օ. Թումանյանի առողջական վիճակը` միջին ծանրության:
Նույնը օրը Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի 3-րդ հարկի 8-րդ բնակարանում տեղի է ունեցել ինքնափլուզում: Պարզվել է, որ ինքնափլուզվել է Մ. Հովհաննիսյանին պատկանող բնակարանի` 2 քմ մակերեսով լողարանի առաստաղը: Զոհեր և վիրավորներ չկան: