Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 26-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կազմակերպության փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը և քարտուղար Բագրատ Բուռնազյանը:

Մասնակիցների թվում են աշխարհի ավելի քան 20 քաղաքներ ներկայացնող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներ Բուենոս-Այրեսից, Լոս-Անջելեսից, Մոնրեալից, եվրոպական մի շարք քաղաքներից՝ Մայնի Ֆրանկֆուրտ, Մանչեստեր, Վիեննա, Բուխարեստ, Սոֆիա, Մաղրեբի և Մերձավոր Արևելքի երկրներից՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Թեհրան, Հալեպ, Բեյրութ, Ստամբուլ, Նիկոսիա և այլն:

Նիստին ներկա է եղել և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Համահայկական խաղերի կարևորության մասին մասնակիցներին ուղղված խոսքով հանդես է եկել Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել են մի շարք օրակարգային թեմաներ, մասնավորապես` Համահայկական ձմեռային խաղերի անցկացման հնարավորությունը, ամառային խաղերի շրջանակներում նոր մարզաձևերի ընդգրկման, խաղերի աշխարհագրության ընդլայնման, Երևանում խաղերի գրասենյակի ստեղծման, բովանդակային ու կազմակերպչական այլ հարցեր:

Նույն օրը միջոցառման մասնակիցներն այցելել են Վիեննայում տեղակայված Մխիթարյան միաբանության վանական համալիր, ծանոթացել միաբանության թանգարանում պահվող գանձերին: Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում կազմակերպության աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման, հայությանը համախմբող նրա դերակատարության վերաբերյալ ելույթներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Միաբանության Վիեննայի մասնաճյուղի հոգևոր առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Ավստրիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի փոխնախագահներ Ստեփան Դերբեդրոսյանը, Ալբերտ Բոյաջյանը և ուրիշներ:

Մայիսի 27-ին կազմակերպության անդամները մասնակցել են Վիեննայում տեղակայված Հայաստանեայց Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Պատարագի արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում