Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը:

Միջոցառումը կազմակերպել են Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Վարդատոնը հիմնվել է 1914 թվականին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի կողմից: Այն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին կիրակի օրը:

Հանդիսությանը ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլին, Թբիլիսիում գտնվող ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և Արցախից ժամանած հյուրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թվականի հոբելյանների ցանկում ընդգրկված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված համերգին հանդես եկան Հայաստանից ժամանած աշուղական երգի «Սայաթ-Նովա» և «Հավասի» համույթները` գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի մասնակցությամբ: Համերգին ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Կատարումներով հանդես եկան նաև վրաց երգիչները, որոնց երգացանկում ընդգրկված էին Սայաթ-Նովայի հանրահայտ երգերն ու բանաստեղծությունները:
Միջոցառման ընթացքում Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի երգիչներն ևս հանդես եկան Սայաթ-Նովայի վրացերեն և հայերեն կատարումներով (բանաստեղծությունները հայերենից վրացերեն թարգմանվել են Գիվի Շահնազարի կողմից):

Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրության դոկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև հայ և վրացի գրողներ, հասարակական և մշակութային գործիչներ:

Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության վրացերենով լույս տեսած ժողովածուն թարգմանել է Վրաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանը: Գիրքը խմբագրվել է Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլիի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում