Tuesday, 16 04 2024
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»

Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության և Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի է ունեցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվել է ցուցադրություն:
Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող և լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի Գլխավոր/ Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:

Սենատոր Վարուժան Ոսկանյանը հայտարարել է, որ ինքը, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը և ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերելու համար:
Այնուհետև Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես տեղի է ունեցել Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջևանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը:

«Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը և մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն և օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ` Կովկասից մինչև Կապադովկիա, Պոնտոսից մինչև Միջերկրական, Միջագետքից մինչև Բալկաններ: Այս գիտակցումը կամրապնդի և կհարստացնի մեր հայկական ինքնությունը` մեր անձին տալով հավելյալ մի արժեք, որն այսօրվա մրցակցության պայմաններում հանրային թե անձնական հաջողության երաշխիք է: Պատմությունն այնպես է արել, որ մեր ժողովրդի առջև դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց հաղթահարումը յուրաքանչյուրիս կյանքը դարձնում է յուրատեսակ առաքելություն: Իմ կարծիքով, դա և պարտականություն է, և բախտ. դրանով մեր հայկական կյանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,- ռումինահայերին ուղղված իր խոսքում ասել է դեսպան Համլետ Գասպարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում