«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հերքել է 2014 թվականին «Ֆերարի» իր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
The Independent պարբերականը հայտնել է, որ Ֆետելը քննարկել է պայմանագիրը՝ նշելով, որ պետք է հաշվի առնվի 2012 թվականի մրցաշրջանի մնացած մասում «Ֆերարի»-ի մրցունակությունը:
«Միգուցե լրագրողները չգիտե՞ն, թե ինչպես լրացնեն իրենց պարբերականների ազատ սյունակները: Ես ոչինչ չեմ ստորագրել»,- հայտնել է ավտոարշավորդը: