Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ի՞նչ կլինի այսօր

Այսօր Աստրախանում տեղի է ունենալու հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հերթական հանդիպումը, որն այս տարվա ընթացքում արդեն երրորդն է:
Հիշեցնենք, որ առաջինը տեղի ունեցավ Սոչիում` հունվարի 25-ին, որից հետո համանախագահները հայտարարեցին, որ եռակողմ հանդիպման ընթացքում ներկայացվել են որոշակի նոր գաղափարներ, որոնց վերաբերյալ կողմերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեին երկու շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարեց, որ դրական է համարում Մադրիդյան նորացված առաջարկները, որ ներկայացվել են Սոչիում: Իսկ Հայաստանը ո՛չ այդ երկու շաբաթների, ո՛չ հետագա շաբաթների ընթացքում այդպես էլ որեւէ գնահատական չտվեց Սոչիի առաջարկներին` հայտարարելով, որ բանակցության հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են 2007 թվականի նոյեմբերին: Այդ իրավիճակը շարունակվեց մինչեւ հունիսի 17-ը, երբ տեղի ունեցավ այս տարվա արդեն երկրորդ եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական հանդիպումը, այս անգամ արդեն Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումից մեկ օր անց տեղի ունեցավ Չայլուի հայտնի դիվերսիան, երբ ադրբեջանական դիվերսանտի զոհ դարձան չորս հայ զինծառայողներ: Հայաստանը դա որակեց իբրեւ եռակողմ հանդիպման բովանդակությունից Ադրբեջանում առաջացած խուճապի արտահայտություն:
Եվ ահա, այսօր արդեն տեղի է ունենում երրորդ եռակողմը: Ու հարցն այժմ երեւի թե ոչ այնքան այն է, թե ի՞նչ է տեղի ունենալու հանդիպման ընթացքում, այլ այն, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ հանդիպումից հետո:
Առաջին եռակողմից հետո Ադրբեջանն էր գոհ, երկրորդից հետո` Հայաստանը: Ո՞վ է գոհ լինելու երրորդից հետո` Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Իսկ գուցե ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը, այլ Ռուսաստանը, կամ ընդհանրապես` Ամերիկան եւ Ֆրանսիան: Իրավիճակը սկսել է հիշեցնել աշխարհաքաղաքական լաբիրինթոս, որում, սակայն, իրականում հայտնվել են հայաստանյան եւ ադրբեջանական հասարակությունները, որոնք վերջին շրջանում սկսել են մարդկային կյանքերի գնով վճարել հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրողությունների համար: Հերթական եռակողմ հանդիպումը շարունակելո՞ւ է երկկողմ մարդկային կորուստների ընթացքը, թե՞ վերջ է դնելու այդ շղթային: Դա այն հարցն է, որ երեւի թե հուզում է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի հասարակություններին:
Խնդիրն այն է, թե արդյո՞ք հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավված քաղաքական գործիչներին իրապես հուզում է այն, թե ինչ է հուզում հասարակություններին: Դատելով այն բանից, որ հասարակությունները ստիպված են արդեն եռակողմ հանդիպումների ընթացքի եւ արդյունքների մասին դատողություններ անել հիմնականում դրանց հաջորդող իրադարձությունների ընթացքում արձանագրվող մարդկային զոհերի քանակից` կարող ենք ենթադրել, որ այդ հանդիպումների ընթացքում հասարակությունների շահը եւ ակնկալիքները եթե հաշվի էլ առնվում են, ապա միայն ամենավերջինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում