Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Օրենքով գող» Մարսոյի եղբոր որդին մեղմ պատիժ է ակնկալում

2009-ի հունիսի 19-ին սպանված «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի եղբոր որդին` Կարեն Պետրոսյանը և նրա հանցակիցը համարվող Վահրամ Խաչատրյանն ավելի մեղմ պատիժ են ակնկալում վերաքննիչ քրեական դատարանից:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Շաբոյանին սպանելու մեջ` Կարեն Պետրոսյանին դատապարտելով 14 տարվա ազատազրկման` հանրորեն վտանգավոր եղանակով կատարած սպանության և ապօրինի զենք պահելու, կրելու, օգտագործելու համար, իսկ Վահրամ Խաչատրյանին` 10 տարվա ազատազրկման` սպանության գործում Պետրոսյանի հանցակիցը լինելու համար:

Հիշեցնենք, որ այս սպանությունից 5 ամիս առաջ Մարսոյի սպանությունն իրագործել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Հանցագործությունը կատարելուց րոպեներ անց վերջինս ինքնակամ ներկայացել էր իրավապահներին ու խոստովանել իր մեղքը ու դատապարտվել: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` հակամարտող կողմերը նախկինում մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց Մարսոյի սպանությունից ամիսներ առաջ նրանց ընտանիքների միջև ծագած գժտությունը վերաճել է թշնամանքի, այնուհետև վրեժխնդրության` սպանությունների:

Սպանությունից րոպեներ առաջ Սամվել Շաբոյանը եղել է «Շանգրի Լա» կազինոյում, և ամենայն հավանականությամբ նրա բախտն այդպես էլ չի բերել… Հորեղբոր սպանության համար վրեժխնդիր լինելու պատրաստ Կարենը` «սադկի նստած»` նրան է սպասել, քանի որ Մարսոյին սպանող Պերճիկն այդ ժամանակ անհասանելի է եղել` գտնվել է կալանավայրում:

Նախապես իմանալով, որ Ս.Շաբոյանը հաճախակի է լինում Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ գտնվող «Շանգրի Լա» խաղատանը, 2009 թվականի նոյեմբերի 18-ին Կ.Պետրոսյանը վերցրել է ապօրինի ձեռք բերած «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, նստել ընկերոջ` Վահրամ Խաչատրյանի «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին և Վ.Խաչատրյանի հետ միասին գնացել նշված խաղատան մոտ:

Կազինոյի բակում տեսել են Ս.Շաբոյանի ծառայողական` «Տոյոտա Պրադո» մակնիշի, 007 ԼԼ 71 պ/հ ավտոմեքենան և համբերությամբ սպասել թիրախին: 23.50-ի սահմաններում Ս.Շաբոյանը ու նրա գործընկեր Ռոբերտ Սարգսյանը դուրս են եկել խաղատնից, Ս.Շաբոյանը նստել է «Տոյոտա Պրադո»-ի հետևի աջ նստատեղին, իսկ Ռ.Սարգսյանն ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ:

Կ.Պետրոսյանն ու Վ.Խաչատրյանը նստել են նրանց «պոչին». Երևան քաղաքի, Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհի» հարևանությամբ գտնվող տարածքում, Վ.Խաչատրյանն իր ավտոմեքենան հավասարեցրել է Ս.Շաբոյանի ավտոմեքենային, որպեսզի Կ.Պետրոսյանը կարողանա իրականացնել Ս.Շաբոյանին սպանելու մտադրությունը:

Այդ ժամանակ Կ.Պետրոսյանն իջեցրել է «Մերսեդես»-ի հետևի ձախ դռան ապակին, ինքնաձիգի փողը դուրս է հանել պատուհանից և ընթացքի ժամանակ ինքնաձիգի մի ամբողջ պահունակի փամփուշտներն արձակել «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայում նստած Սամվել Շաբոյանի ուղղությամբ: Փորձագիտական եզրակացությունից տեղեկանում ենք, որ մոտ 30 փամփուշտներից 18-ը դիպել էին Ս.Շաբոյանին:

Նա մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին` իրանի, աջ վերին, ստորին, ձախ վերին վերջույթների շրջաններում ստացած բազմաթիվ, հրազենային, գնդակային թափանցող, միջանցիկ, կույր շոշափող վնասվածքների պատճառով զարգացած տրավմատիկ, հեմորագիկ շոկից:

Սպանությունից հետո Վ.Խաչատրյանը և Կ.Պետրոսյանը ավտոմեքենայով իջել են «Կորեայի ձոր» կոչվող տարածք, թաքցրել ինքնաձիգը և ավտոմեքենայի սրահն ազատել կրակոցների ժամանակ այնտեղ թափված պարկուճներից: Սպանության հաջորդ օրը Վահրամն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ցուցմունքներ տվել, սակայն նշել է, որ չի իմացել պլանավորված սպանության մասին. կարծել է, թե Կարենն ընդամենը պետք է խոսի Շաբոյանի հետ:

Դատարանն, իհարկե, դա հաշվի չի առել, բայց փոխարենը պատիժ նշանակելիս հաշվի է առել ամբաստանյալների հանցանքը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները: Վերջիններիս շարքում գտել է, որ ամբաստանյալները դրական են բնութագրվում շրջապատում, նրանցից յուրաքանչյուրի խնամքին են գտնվում երեք անձ և հանդիսանում են իրենց ընտանիքների միակ կերակրողները, ինչպես նաև այն, որ նրանցից` Վ.Խաչատրյանը ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին: Ամբաստանյալների պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի գտել:

Այժմ Կարեն Պետրոսյանի պաշտպանը վերաքննիչ բողոքում նշում է, որ իր պաշտպանյալի արարքը հանրորեն վտանգավոր որակելը ճիշտ չէ, քանի որ սպանության վայրը մարդաշատ չէ, ուստի դատավճիռը պետք է բեկանել և Կ.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրօրի 104 հոդվածի 2-րդ մասից 1-ին մասի:

Իսկ Վահրամ Խաչատրյանի պաշտպանը համարում է, որ իր պաշտպանյալի արարքում հանցագործության պարտակում կա (քրօր-ի 334 հոդված, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով):

Ի դեպ, եթե դատավճռով հաստատված մեղադրանքը (104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ) նախատեսում է 8-15 տարի և ավելի ազատազրկում, ապա նույն հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատազրկում` 6-12 տարի ժամկետով:

«Շանգրի Լա» բառը մի քանի բացատրություն ունի, որոնցից մեկը նշանակում է կորսված հորիզոն… Սամվել Շաբոյանի դեպքում, փաստորեն, հորիզոնն իսկապես կորսված է եղել…

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում