Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2000թ. այս օրը Դրոյի մարմինը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում. (պատմություն)

2000թ. այս օրը հայ ազգային հերոս, Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, ֆիդայի, Ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանի (Դրո) մարմինը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884թ. մայիսի 31-ին Իգդիրում, երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը: 1905թ. կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ, հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:

1914թ. նոյեմբերին եղել է Կամավորական երկրորդ ջոկատի հրմանատար: Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով: 1918թ. մարտից մինչև 1918թ. ապրիլ Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Արևմտյան Հայաստանի ռազմական կոմիսար:

1918 թ. մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

1918-1920թթ. Դրաստամատ Կանայանը դառնում է Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար և գլխավորում հայկական զինված ուժերը մի շարք հաջող մարտերում:

Որպես պաշտպանության նախարար մինչև 1918թ. վերջը Դրոն իր վրա է վերցնում 1918թ հայ-ադրբեջանական և հայ-վրացական պատերազմների պատասխանատվությունը, իսկ ավելի ուշ` 1920թ., հայ-թուրքական պատերազմինը:

1920թ. Առաջին հանրապետության վերացումից հետո Դրոն անցնում է Իրան, այնտեղից` Գերմանիա: Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Անուրանալի դեր ունի Եվրոպայի հայերին և հայ ռազմագերիներին փրկելու գործում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ հայկական հարցի լուծման համար:

Վախճանվել է 1956 թ. մարտի 8-ին Բոստոնում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Դրոյի ժառանգների միջնորդությամբ, հիմնել է Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական ակադեմիան:

2001թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվում են ռազմական ուսուցման բնագավառում աչքի ընկած զինվորականները, ազատամարտիկները և քաղաքացիական անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում