1905թ. այս օրը Պետերբուրգում վախճանվեց հայագետ, պոետ, պատմաբան Կարապետ Եզյանը (Էզով):
Ծնվել է 1835թ., ավարտել Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ապա` Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը:
Առաջինն է ուսումնասիրել հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը: Եղել է կապող օղակ Պետերբուրգի ու Մոսկվայի հայկական գաղթօջախների և Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև:
Գրել է աշխատություն` նվիրված Հին Հայաստանի կյանքին, Պետրոս 1-ինի ու հայ ժողովրդի հարաբերությունների մասին (1898):