Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Ինչպե՞ս տարբերել թունավոր մթերքը

Ձմռան ընթացքում գրանցվող թունավորումների դեպքերի մի խոշոր հատվածի պատճառը ֆերմերների կողմից թունանյութերի չափի չարաշահումն էր:
Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:

Բնապահպանի խոսքով, քանի որ ջերմատները փակ տարածքներ են և վնասատուների վտանգն այստեղ ավելի մեծ է¸ հետևաբար ջերմատներում այսօր մեծ չափերի թունանյութեր են օգտագործում և ամբողջ հանրապետությունում այս մասին տեղյակ են:

«Շուկայից էլ¸ որ գնում ենք բանջարեղեն¸ միրգ¸ վրայից նկատվում են թույնի հետքերը¸ և մասնագետները շատ լավ գիտեն¸ որ փոխվում է նաև համը»¸-նշեց Նունե Սարուխանյանը: Մասնագետը խնդրեց ուշադրություն դարձնել նաև շուկայում վաճառվող պոմիդորի միջի սպիտակավուն հատվածին¸ինչը նաև լինում է գազարի դեպքում.

«Դրանցում թունանյութերի բարձր քանակություն կա¸ որը գուցե այդ պահին մահ չառաջացնի¸ բայց կթունավորի օրգանիզմը և անպայման կթողնի իր բացասական ազդեցությունը»,- նշեց նա:

Պարզվում է` հայ ֆերմերները¸ ի թիվս բազմաթիվ խախտումների¸ մոռանում են նաև¸ որ թունաքիմիկատ օգտագործելուց հետո կա որոշակի սպասման ժամկետ¸ որի ընթացքում բերքը չպետք է վաճառվի: Որոշ թունանյութերի դեպքում դա կարող է կազմել 20 օր¸ որոշների դեպքում` 1 ամիս:

Սակայն անկախ առկա վտանգներից` մեր ֆերմերները սրսկում են ու անմիջապես բերքը շուկա հանում: Ու եթե դաշտերում սրանից ենթադրվող վտանգն ավելի փոքր կլիներ¸ ապա ջերմոցներում վտանգը շատ մեծ է¸ քանի որ ջերմոցների խոնավությունը պայմաններ է ստեղծում հիվանդությունների և վնասատուների զարգացման համար:

Ի դեպ¸ ՀԿ նախագահը խորհուրդ է տալիս շուկայում ոչ թե ձգտել իդեալական ապրանքային տեսքով¸ գեղեցիկ¸ փայլուն մթերքի¸ այլ հակառակը` խուսափել դրանից:

«Երբ նկատում ենք մի փոքր վնասված կամ բծավոր խնձոր, հետ ենք վերադարձնում մթերքը¸ սակայն մենք մոռանում ենք, որ վնասատունները շատ «խելացի են» և երբևէ չեն մոտենում այն մթերքին, որի մեջ թեկուզ չնչին քանակով թունանյութ է օգտագործվել»¸- նշեց Նունե Սարուխանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում