Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Moscow Open միջազգային շախմատային փառատոնի չորրոդ տուրում Հայաստանի երրորդ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի և Եվրոպայի ամենաերիտասարդ գրոսմայստեր Ալինա Կաշլինսկայայի հետ և այժմ իր ակտիվում ունի երկու միավոր:
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Կարինա Համբարձումովան սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Յոլանտա Զավադսկային և վաստակեց իր առաջին միավորը:
Մեկնարկային երեք տուրից հետո բացարձակ արդյունք ցույց տված Մանղոլիայի ներկայացուցիչ Մոնգունթուլ Բաթույագը պարտություն կրեց չինուհի Չզաո Սյուեից և թույլ տվեց վերջինիս միավորներով հավասարվել իրեն:
Վալենտինա Գունինան սև ֆիգուրներով հաղթեց Մարիա Ֆոմինիխին և կրկին երեք միավոր ունի: Օլգա Գիրիա – Ալեքսանդրա Կոստենյուկ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: