Գիտնականները կազմել են այն քաղաքների ցանկը, որոնք առաջիկա 40 տարում հնարավոր է կործանվեն, երկրաշարժերի պատճառով:
Իտալական La Reppublica պարբերականը տեղեկացրել է, որ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները երկրի մակերևույթի սեյսմիկ ակտիվության ուսումնասիրության արդյունքում եկել են այդ եզրակացության:
Վտանգը մեծ է այնպիսի խիտ բնակեցված քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Թեհրանը, Կարաչին, իսկ Եվրոպայում` Լիսաբոնը, Աթենքն ու Մեսսինան:
Հատուկ նշվում է Ստամբուլի աղետալի վիճակը, որտեղ ավելի քան 25 հազար խողովակաշար կա: Դրանք ցանկացած պահի կարող են վթարվել: