Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Քլինթոնի այցի առանցքային հարցերից կլինեն մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները. փորձագետ

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն մի շարք արարողակարգային հարցեր, այդ թվում՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Կարծում եմ՝ Քլինթոնի և հայ պաշտոնյաների հանդիպումների հիմնական թեմաներից մեկը կլինի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: ԱՄՆ պետքարտուղարը դիվանագիտորեն կնշի, որ չնայած դրանց ընթացքում որոշակի առաջընթաց է ապահովվել, սակայն ընտրական գործընթացում մի շարք լուրջ խնդիրներ կան: Նա իշխանություններին կհորդորի նախագահական ընտրությունների շեմին վերացնել այդ թերությունները՝ հասկացնելով, որ դրանից է կախված Հայաստանի հանդեպ Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի բարյացակամ վերաբերմունքը: Չեմ բացառում, որ կքննարկվեն ընտրությունների արդյունքների հետ կապված իրավիճակային հարցեր: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է առաջին ձեռքից պարզելու, թե իշխող քաղաքական ուժն ինչ մոտեցումներ ունի իշխանության տնօրինման մասով»,- ասաց փորձագետը:

Էդգար Վարդանյանի խոսքով՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայաստանյան այցի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: «Սա պլանային հարց է, որին հնարավոր չէ չանդրադառնալ: Միշտ պետք է ասվի, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն շրջանակն է, որում պետք է ընթանան բանակցությունները»,- նշեց նա:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Երևանում կլինի հունիսի 4-ին: Այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ: Հայաստանը Կովկասյան առաջին երկիրն է Քլինթոնի ուղևորության ցանկում: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, ապա` Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում