Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նորանկախ Հայաստանի պատմությունը 1998-ից չի սկսվում

2001թ. հունվարի 25-ին Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին: Տասը տարին պատեհ առիթ է անդրադառնալու անկախ Հայաստանի` միջազգային կազմակերպություններին անդամակցության և նրանց հետ համագործակցության նպատակներին:

1990-ականների սկզբին նորանկախ Հայաստանի իշխանությունները ընտրել են տարբեր միջազգային կառույցներին անդամակցելու ճանապարհը` նպատակ ունենալով Հայաստանը հնարավորինս արագ ինտերգրելու քաղաքակիրթ աշխարհին: Թեև այսօր պատմության դասագրքերից և պետական քարոզչամեքենայի հրամցրած տեղեկատվությունից կարելի է հասկանալ, որ միջազգային կառույցներին Հայաստանը սկսել է անդամակցել 1998-ից ի վեր, սակայն իրականությունը այլ է: Դեռ անկախության վաղ շրջանում նոր ձևավորված իշխանությունները հետևողական աշխատանք են տարել այդ ուղղությամբ:

Նախ փաստենք, որ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը, ի համեմատություն մյուս երկրների, մշտապես մի քանի քայլ առաջ է եղել, և դրա պատճառն այն էր, որ Հայաստանը դիտարկվում էր որպես հետխորհրդային տարածքի ամենաժողովրդավարական երկրներից մեկը: Բացառությամբ ԵԱՀԿ-ի (ՀՀ-ն անդամակցել է 1992թ. հուլիսի 8-ից) և ՄԱԿ-ի (ՀՀ-ն անդամակցել է 1992թ. մարտի 2-ից), որոնց անդամակցությունը ինքնաբերաբար է եղել, մյուս կազմակերպությունների անդամակցության ճանապարհը երկար գործընթաց է եղել:

Հայաստանի արտաքին քաղաքականության համար բնորոշիչ է ԵԽ-ին անդամակցությունը: 1993-1996թթ. Հայաստանի ԱԳ նախարար Վահան Փափազյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ԵԽ-ին անդամակցության համար առաջին դիմումը Հայաստանը ներկայացրել է 1990թ. աշնանը, այսինքն` ընտրությունների անցկացումից և ԳԽ-ի ձևավորումից հետո: Առաջին դիմումը ներկայացրել է ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը բավական բարյացակամ է ընդունվել ԵԽ-ում: «Հայաստանը հարավկովկասյան երկրների շարքում առաջինը ստացավ դիտորդի կարգավիճակ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում` 1996թ. հունվարի 26-ին: Մենք ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ադրբեջանից առաջ էինք»: Վ.Փափազյանը հիշեցրեց, որ 1996թ. հունվարին մասնակցել է Նախարարների կոմիտեի նիստին, ներկայացրել է Հայաստանի դիմումը: Սակայն հետո ԵԽ-ում ակնարկել են, որ Հայաստանը չպետք է շտապի, և ավելի նպատակահարմար է Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը ԵԽ-ին միաժամանակ: «Թեև սա տրամաբանական մոտեցում էր այդ կառույցի կողմից, բայց մեր իշխանությունները համարում էին, որ դա ճիշտ չի: Եթե Հայաստանը դիտարկվում է տարածաշրջանում որպես ժողովրդավարության առաջամարտիկ` ինչո՞ւ պետք է սպասի, որպեսզի Վրաստանը հասնի մեր մակարդակին»: Ի դեպ, նախկին ԱԳ նախարար Վ.Փափազյանը նշեց, որ Վրաստանի այն ժամանակվա ԱԳ նախարարը անգամ խնդրել էր իրեն բարեխոսել, որպեսզի Վրաստանի դիմումը ևս հնարավորինս արագ քննարկվի, և ՀՀ նախկին ԱԳ նախարարը հարևան երկրի պաշտոնյայի խնդրանքը կատարել է: «Հետո իրավիճակը փոխվեց, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ` 1997-ի վերջին, 1998-ի սկզբին Հայաստանի դիմումը հետաձգվեց, Վրաստանը դարձավ ԵԽ անդամ, իսկ մենք հավասարվեցինք Ադրբեջանի հետ` անդամակցելով ԵԽ-ին Ադրբեջանի հետ, ինչը ցավալի էր, այն դեպքում, երբ Հայաստանը դիտարկվել է որպես եվրոպական արժեքներով և չափանիշներով առաջնորդվող պետություն և միշտ Հայաստանի պարագայում վերաբերմունքը եղել է շատ ավելի բարյացակամ, քան որևէ այլ հարավկովկասյան երկրի»:

Նախկին ԱԳ նախարարը նշեց, որ մեծ նշանակություն է տվել ԵԽ-ին. «Շատերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետության իմիջ, թե ինչպես է պետությունը ընկալվում այս կամ այն հանրության կողմից: Դա էական նշանակություն ունի պրակտիկ քաղաքական խնդիրների լուծման տեսանկյունից, և դա, իհարկե, ուղղակիորեն վերաբերում է ԼՂ հարցին: Պարզ է, որ եթե Հայաստանը դիտարկվում է որպես ավելի ժողովրդավարական պետություն, քան Ադրբեջանը, ապա ԼՂ հարցում նման հարթակներում քննարկումների ժամանակ մեր դիրքերը շատ ավելի ամուր են լինում: Իսկ երբ դիտարկվում ես նույն հարթության վրա Ադրբեջանի հետ, ապա այդ կռվաններն արդեն կորցնում ես»:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը ևս նորանկախ Հայաստանի իշխանությունները էական նշանակություն են տվել: Ռազմական, ռազմաքաղաքական ուղղակի հարաբերությունները ՆԱՏՕ-ի նման առաջադեմ, կայացած և ամուր կառույցի հետ Հայաստանը կարևորել է դեռ պատերազմի տարիներին: Հայաստանը 1993-ին արդեն ներկայացրել է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցության դիմում: «Հասկանալի է, որ Հայաստանը պետք է մասնակցեր այդ ծրագրին, սակայն մենք շտապել չէինք ցանկանում, որովհետև պատերազմի մեջ էինք, մենք ռազմամթերքի մատակարարման տեսանկյունից առաջին հերթին կախվածության մեջ էինք Ռուսաստանից: Մենք համբերեցինք մինչև զինադադարը կնքվի, դրանից հետո տեղի ունեցավ ստորագրության արարողությունը 1995-ին և այդ ծրագրով ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները դրվեցին ինստիտուցիոնալ հիմքի վրա»,- նշեց Վ.Փափազյանը:

Անկախության առաջին օրերից ԵՄ հետ հարաբերությունների հարցը նույնպես դիտարկվել է որպես բավական կարևոր գործընթաց: Հայաստանը 1990-ականների առաջին կեսին ֆինանսատնտեսական ծանր վիճակում էր, և ԵՄ-ն Հայաստանի առաջին գործընկերն է եղել: 1996-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Լյուքսեմբուրգում ԵՄ-ի հետ համատեղ ստորագրել են համագործակցության պայմանագրեր: Այդ պայմանագրերի վրա ՀՀ ԱԳՆ-ն աշխատել է գրեթե երկու տարի: «Դա դարձավ իրավապայմանագրային այն հիմքը, որի վրա հենվելով սկսեցին զարգանալ ԵՄ հետ հարաբերությունները»:

«Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությանը անդամակցել ենք 1992-ից` հիմնադրման պահից. Հայաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է: Ստամբուլում կայացած կազմակերպության հիմնադիր նիստին` 1992-ի փետրվարին, մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ նախագահի խորհրդական Վ.Փափազյանի գլխավորությամբ: Քանի որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չկային, այս կազմակերպությանն անդամակցելը հնարավորություն է տվել Ստամբուլում ունենալ ՀՀ ներկայացուցիչ, ով կարող էր քննարկել ինչ-ինչ խնդիրներ պետական կառույցների հետ:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, որին անդամակցել ենք 1991թ. դեկտեմբերից, ապա սա ևս ինքնաբերաբար գործընթաց է եղել: Խորհրդային Միության փլուզմանը հետևած ԱՊՀ-ի ստեղծումն ու դրան հետխորհրդային երկրների անդամակցությունը լիովին տրամաբանական քայլ էր: Հայաստանն այդ օրերին արագ հայտարարել է անդամակցության մասին` խուսափելով բացասական հնարավոր հետևանքներից:

Հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջիններից է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու նպատալով: 1993թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպությունը քննարկել է Հայաստանի հարցը: 1995թ. հունվարի 31-ին ՀՀ կառավարությունը դիմել է անդամակցության համար հիմնադիր` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Հետևելով Հայաստանի դիմումին` հաշվի է առնվում կազմակերպության գլխավոր խորհրդի` 1995թ. հունվարի 31-ին ընդունած որոշումը` Հայաստանի անդամակցությունը GATT-ին, որը հետագայում վերափոխվում է` ԱՀԿ-ի: Իսկ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ից:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում