Tuesday, 09 06 2026
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում

Սերժ Սարգսյանի «անսպասելի» գլխացավը

Առաջիկա ընտրական շրջանում, որքան էլ տարօրինակ թվա այդ պնդումը, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ համար առանցքային «գլխացավանքը» կարող է լինել ոչ այնքան ընդդիմությունը` ում էլ որ նկատի ունենանք որպես ընդդիմություն, որքան կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանը»: ԲՀԿ-ն ակնհայտորեն ավելի ու ավելի է հայտնվում իշխանության ու ընդդիմության արանքում:

Այդ իմաստով Գագիկ Ծառուկյանի դերը դառնում է բավական առանցքային, որովհետև իշխանություն-ընդդիմություն մրցակցության ելքը, տվյալ դեպքում արդեն ընդդիմություն ասելով նկատի ունենք Հայ ազգային կոնգրեսին, մեծապես կարող է պայմանավորված լինել այն դիրքորոշմամբ, որ կորդեգրի «Բարգավաճ Հայաստանը»:

Ո՞ւմ նժարը կծանրացնի Գագիկ Ծառուկյանը: Սա մի հարց է, որն այսօր բավական մտահոգում է իշխանությանը: ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունները, մասնավորապես այն մասին, որ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ եթե ուզեր, կգլխավորեր ՀՀԿ-ն, ակնհայտորեն վկայում են, որ Ծառուկյանը որոշել է իսկապես տեղի չտալ և Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ հետ խոսել պահանջատիրոջ դիրքերից:

Հարցն այն է, թե ի՞նչ է պահանջում Գագիկ Ծառուկյանը: Նա, թերևս, պահանջում է, որ Սերժ Սարգսյանն իր իշխանության կառուցվածքում իրեն տա այն տեղն ու դերը, որ Ծառուկյանն ուներ քոչարյանական իշխանական բուրգում: Սակայն Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չի վստահում Գագիկ Ծառուկյանին` ի դեմս նրա տեսնելով Քոչարյանի վերադարձի ուրվականը: Իրավիճակի նրբությունը նաև այն է, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը դեռ ոչ մի կերպ չի կարողանում կառուցել, բայց նաև չի կարող առանց դրա:

Քանի դեռ նա իշխում է այն իշխանության վրա, որի վրա իրեն տեղապահ է նշանակել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չի կարողանալու այդ իշխանության համար լինել լեգիտիմ նախագահ: Նրան միշտ ընդունելու են որպես Քոչարյանի տեղապահի: Ահա թե ինչու Սարգսյանի համար կենսական անհրաժեշտություն է քանդել Քոչարյանի համակարգը և ստեղծել իրենը: Այդ գործը չափազանց բարդ գործ է, քանի որ նա ինքը շատ սերտորեն և ճակատագրորեն միահյուսված է քոչարյանական համակարգին:

Սակայն նախագահի պաշտոնի դե յուրե պատասխանատվություն ստանձնած Սարգսյանն իրեն ապահով զգալու համար այլ ելք չունի, քան դա ամրացնել դե ֆակտո պատասխանատվությամբ: Իսկ ցույց տալու համար, որ այժմ ինքն է դրության լիիրավ տերը և գործ ունեն իր իշխանության հետ, Սերժ Սարգսյանը պետք է «ծնկի բերի» քոչարյանական համակարգի ամենախոսուն խորհրդանիշ հանդիսացող Գագիկ Ծառուկյանին:

Եվ Ծառուկյանն էլ քաջ գիտակցում է իրավիճակի այդ նրբերանգը ու Սերժ Սարգսյանից պահանջում երաշխիքներ: Սա է ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերության մեջ հակասականության աղբյուրը: Կվարարի այն, թե կցամաքի` կախված կլինի այն բանից, թե ինչպես կպայմանավորվեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Բարդությունն այդ ամենում այն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, այլևս ժամանակ չունի իշխանությունը Քոչարյանի հետ կիսելը շարունակելու համար, քանի որ գալիք ընտրական փուլը նրա համար սեփական իշխանության ձևավորման վերջին շանսը կլինի, որից հետո Սերժ Սարգսյանն արդեն ինքը պետք է մտածի իր տեղապահի մասին:

Սակայն դրա մասին մտածելու համար պետք է նախ լիակատար իշխանություն ունենալ: Այնպես որ, Ծառուկյանին «ենթարկեցնելը» Սերժ Սարգսյանի առանցքային հարցն է դառնում: Հետևաբար չենթարկվելն էլ առանցքային հարց է դառնում Ծառուկյանի համար: Ստեղծվում է բավական հետաքրքիր մի իրավիճակ, երբ երկուսին էլ իրենց առանցքային հարցերը լուծելու համար կարող է շատ անհրաժեշտ լինել ընդդիմությունը:

Թող տարօրինակ կամ զարմանալի չթվա, բայց ներկայիս իրավիճակից դատելով, իրադարձությունների խիստ որոշակի զարգացում է հավանական, երբ թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Գագիկ Ծառուկյանին ավելի հեշտ կլինի պայմանավորվել ընդդիմության, քան միմյանց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում