Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը նոր հովանավոր ունի: Ակումբի ղեկավարությունը հայտարարել է բրիտանական United Biscuits International ընկերության հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Ընկերությունը զբաղվում է թխվածքաբլիթների և հրուշակեղենի արտադրությամբ: Բրիտանացի արտադրողները հույս են հայտնել, որ «Միլան»-ի 7 մլն երկրպագուներն Իտալիայում, ինչպես նաև Չինաստանում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում կդառնան ընկերության արտադրանքի գնորդները:
Ընթացիկ տարվա հուլիսին ուժի մեջ մտնող 1-ամյա ժամկետ ունեցող պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: