Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` «Մաքլարեն»-ը պատրաստ է Լուիս Հեմիլթոնին նոր պայմանագիր առաջարկել: Ըստ այդմ` բրիտանացին տարեկան 20 մլն ֆունտ կվաստակի: Պայմանագիրը 5 տարվա վավերականության ժամկետ ունի, այն կարժենա 100 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնի` «Մաքլարեն»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ տարվա վերջին:
27-ամյա ավտոարշավորդը վերջին ամիսներին հաճախ էր նշում, որ մտադիր չէ այլ թիմ տեղափոխվել: