«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ ձյունը կշարունակի տեղալ հանրապետության ողջ տարածքում այսօր ամբողջ օրն ու գիշերը:
Ձյան տեղումների պատճառով այս պահին փակ են Ամասիայի և Մարտունու մայրուղիները:
Բուք ու քամի է Ջերմուկում, Աշոցքում և Արարատում:
Կանխատեսումների համաձայն վաղվանից տեղումներն աստիճանաբար կպակասեն:











































