Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը հետաձգելու մասին հարցը:
Նշենք, որ 2011 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Սպայկա» ՍՊԸ-ն ներմուծելու է 27 մլրդ 881 մլն 375 հազար դրամի ապրանքներ:











































