Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 6-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Բաքվում Քլինթոնը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանից նա կուղևորվի Թուրքիա՝ մասնակցելու Ահաբեկչության դեմ գլոբալ ֆորումին:
Հունիսի 4-ին Քլինթոնն այցելելու է Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ Վրաստան: