Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

ԱԺ նախագահն ընդունել է ֆրանսիացի սենատորների խմբին

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
Ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց իրավունքը և չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից: Նա վստահություն է հայտնել, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական, կայացած պետություն է:
Խորհրդարանի նախագահը կարևորել է միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը: «Ղարաբաղի մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,-նշել է պարոն Նիկոյանը: Նա համոզմունք է հայտնել, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունը, իրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Նշվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային դարավոր կապերը և ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարևորվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլև դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիան այս հարցում հետևողական կլինի:
Սամվել Նիկոյանն անդրադարձել է նաև միջխորհրդարանական երկկողմ համագործակցությանը, նշելով ձևավորված լավ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Կարևորվել է փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, սենատոր Ֆիլիպ Մարինիին նշել է, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած այցելություններից:
«Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է, -ասել է Սոֆի Ժուասենը:-Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեև դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»:
Տիկին Ժուասենը նշել է, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը և Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:
Կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում