Wednesday, 22 03 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա

Ձնե թագավորության Սառցե քաղաքապետը

Փետրվարի 1-ի առավոտյան Երևանը պատերազմական քաղաք էր հիշեցնում, որտեղ կյանքը կաթվածահար էր բառիս բուն իմաստով: Տպավորությունն այնպիսին էր, որ կառավարությունը, իշխանությունը, քաղաքապետարան կոչված հաստատությունը պարզապես փախել են երկրից` քաղաքացիներին թողնելով ձյան հարձակման դեմ մեն-մենակ:

Երևանն անզոր էր գտնվել պայքարել մի ընդամենը մի քանի ժամ տեղացած ձյան դեմ, և քաղաքացիներն առավոտյան ստիպված էին պատանդի կարգավիճակում հայտնվել կանգառներում, անվերջանալի խցանումներով փողոցներում:

Եվ դա մի երկրում, ուր նախագահը որտեղ ամբիոն է տեսնում, սկսում է խոսել արդիականացման, բարեփոխումների և այլնի մասին, ուր վարչապետը իբր մեծ ձեռքբերում պարծենում է տարածաշրջանում առաջինը 4G սերնդի տեխնոլոգիաների կիրառման համար, որտեղ խոսում է իբր տնտեսական ու քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին, բայց չեն կարողանում նույնիսկ մի քանի ժամ տեղացող ձյան դեմ արդյունավետ պայքարել, որ քաղաքացիները չհայտնվեն ձյան գերության մեջ:

Առավոտյան Երևանի փողոցների ճնշող մեծամասնությունը երթևեկության համար անանցանելի էր կամ խիստ վտանգավոր, ինչի հետևանքը առավոտյան արձանագրված բազմաթիվ վթարներն էին ու վրաերթերը: Մարդիկ տասնյակներով կուտակված էին կանգառներում:

Փողոցներում ձյուն մաքրող մեքենաները հատուկենտ էին: Կա՛մ վարորդներն էին քնից նոր արթնանում, կա՛մ քաղաքային իշխանությունները: Ըստ երևույթին Երևանի քաղաքապետարանում կարողանում են միայն փողոցային առևտրի դեմ պայքարել, իսկ ձյան դեմ անզոր են: Դե մարդիկ շատ զբաղված են` փողոցային առևտրի վերացում, ռուսերենի ուսուցում, մունիցիպալ նոր մշակույթ, ու էլի այդպիսի բաներ:

Ձյուն մաքրելու ժամանակ չկա:

Ձյունն էլ, որպես կանոն, միշտ անսպասելի է գալիս: Հայաստանի պաշտոնյաները ըստ երևույթին հիդրոմետծառայության ասուլիսներին չեն հավատում: Մինչդեռ այդ ասուլիսների ընթացքում ասում էին, որ սպասվում են տեղումներ:

Ենթադրվում է, որ համապատասխան պետական մարմինները պետք է որ գլուխ ունենային այդ ասուլիսներին հետևելու և հետևություններ անելու համար: Բայց ըստ երևույթին ելնելով սեփական փորձից` որ ասուլիսներում հնչած մտքերը պարզապես ջուր են, պաշտոնյաները չեն հավատացել, ջուր են համարել նաև հիդրոմետծառայության աշխատակիցների մտքերը: Նրանք էլ հակառակի պես անսպասելիորեն ճիշտ են կանխատեսել եղանակը:

Ու ստացվել է անկանխատեսելի, պատերազմական մի իրավիճակ: Այդ անգամ սակայն ոչ թե ինչ որ դեֆիցիտի, այլ առատության` ձյան առատության պատճառով:

Թեև մյուս կողմից պատերազմական իրավիճակի պատճառը այնուհանդերձ պետք է համարել դեֆիցիտը: Երկրում կոմպետենտ իշխանության, իշխանական պատասխանատվության, իրենց պարտականությունները կատարելու ունակ պաշտոնյաների սուր դեֆիցիտ կա: Ձյունն այստեղ որևէ մեղք չունի:

Պարզապես Հայաստանում իշխանությունն օպերատիվ է միայն ընդդիմության առատության դեպքում, իսկ ձյան առատության մասին թող ժողովուրդը մտածի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում