Վրաստանի հետախուզության ծառայության պետ Գելա Բեժուաշվիլին ժամանակավորապես թողել է պաշտոնը և մեկնել ԱՄՆ:
«Նա մեկնել է ԱՄՆ որակավորման բարձրացման նպատակով և իր պարտականությունների կատարմանը կվերադառնա 1,5 ամսից»,- հայտարարել է նախագահ Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Սակայն վրացական լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Բեժուաշվիլիի և նախագահի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Սաակաշվիլին սուր քննադատության էր ենթարկել Տկիբուլի ածխահանքի ղեկավարությանը:
Իսկ Գելա Բեժուաշվիլիի եղբայրը հանքի սեփականատերերից է:
Շատերի կարծիքով, Սաակաշվիլին չի հանդուրժի Բեժուաշվիլիին իր կառավարությունում,- տեղեկացնում է Trend-ը: