BoxingScene-ը հայտնել է, որ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2) և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, մեր հայրենակից Արթուր Աբրահամի (34-3) թիմերը վերջնական համաձայնության են հասել և հստակեցրել են նշված բռնցքամարտիկների միջև մենամարտի վերաբերյալ բոլոր հարցերը:
Շտիգլիցի և Արթուր Աբրահամի մենամարտը կդառնա մրցաշարի ամենակարևոր իրադարձությունը: Այն կայանալու է ընթացիկ տարվա օգոստոսի 25-ին Բեռլինում և հեռարձակվելու է ARD գերմանական հեռուստաալիքով: