Ինչպես հաղորդում է petra հորդանանյան լրատվական գործակակալությունը, այսօր Հորդանանի թագավորության կառավարությունը, վարչապետ Սամիր Ռիֆայիի գլխավորությամբ, հրաժարական է տվել:
Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը հանձնարարել է Մարուֆ Բախիտին ձևավորել նոր կառավարություն: Բախիտը նախկինում գլխավորել է կառավարությունը, ինչպես նաև եղել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանը Իսրայելում:
Ակնհայտ է, որ Հորդանանի թագավորը փորձում է խուսափել «եգիպտական սցենարից» և հիմա կանխարգելիչ քայլերի է դիմում: Մանավանդ որ, հունվարի սկզբից երկրում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնք կարող են վերածվել հուզումների:
Ցուցարարները հիմնականում բողոքում են սոցիալական ծանր վիճակից, որ պայմանավորված են գործազրկությամբ, ինչպես նաև վերջին շրջանում գների կտրուկ աճով: Երկրի ղեկավարության դեմ ուղղված կամ թագավորին գահընկեց անելու հայտարարություններ չեն հնչել: