Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջգալաձեն տեղեկացրել է, որ փետրվարին Միխեիլ Սաակաշվիլին հանդես է գալու խորհրդարանին ուղղված ուղերձով,- հաղորդում է Новости-Грузия-ն:
Սակայն խոսնակը խուսափել է ելույթի կոնկրետ ժամկետներ նշել: Մանջգալաձեն ասել է, որ դա ժողովրդի առաջ հաշվետվություն է լինելու վերջին շրջանում իրականացված աշխատանքների մասին և անդրադարձ Վրաստանի առաջ ներկայումս ծառացած սոցիալական, տնտեսական և միջազգային մարտահրավերներին: