Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Մեր քաղաքական գործիչները չեն գիտակցում, որ մենք արդեն 20 տարի է` անկախ պետություն ենք

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման գործընթացում դառնա բանակցող կողմ»,- ԵԽԽՎ պատվիրակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով` սա պիտի լինի հայկական կողմի կարևորագույն խնդիրը:

Փոստանջյանը համարում է նաև, որ պետք է փոխվի հակամարտության կարգավորման ձևաչափը. այլևս Մինսկի խումբը չպետք է լինի կարգավորման միակ ու գլխավոր միջնորդը, քանի որ նրա որդեգրած Մադրիդյան սկզբունքները հակահայկական են ու հակաժողովրդական: «ԵԱՀԿ Մադիրդյան սկզբունքներով չի կարելի առաջնորդվել, քանի որ դրանց տակ Լեռնային Ղարաբաղը չի ստորագրել»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարություն, որը ստորագրել են ԵԽԽՎ 22 ներկայացուցիչներ:

«Հարկ եմ համարում նշել, որ Ռուսաստանի պատվիրակները չստորագրեցին Լեռնային Ղարաբաղի անախության մասին փաստաթուղթը: Կարծում եմ, սա պետք է ինչ-որ բան ասի իշխող կուսակցություններին:

Ի դեպ, Ռուսաստանի մի ներկայացուցիչ ինձ ասաց, որ կստորագրի, եթե մեզ չհաջողվի անհրաժեշտ 20 ստորագրությունները հավաքել: Այսինքն` այս հարցում թերացել են մեր ներկայացուցիչները: Մեր քաղաքական գործիչները չեն գիտակցում, որ մենք արդեն 20 տարի է` անկախ պետություն ենք: Մենք պիտի մի քիչ ինքնուրույն քաղաքականություն վարենք»,- համոզված է Փոստանջյանը:

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին փաստաթուղթը պարտրասելիս Զարուհի Փոստանջյանը հարցրել է նաև Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների կարծիքը: «Նրանք ասում էին, որ այսպիսի փաստաթուղթը հաջողություն չի կարող ունենալ: Դավիթ Հարությունյանը, օրինակ, ասաց, թե սա կացնային ոճով գրված հայտարարություն է, և հազիվ թե որևէ մեկը այն ստորագրի»:

Փոստանջյանի կարծիքով, ԵԽԽՎ-ում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է ուժեղ ներկայացուցիչներով պատվիրակություն ունենալ և լինել ժողովրդավարական երկիր: «Մենք պիտի ժողովրդավարական երկիր լինենք, քաղբանտարկյալներ չունենանք, խոսքի ազատության իրավունքը հարգենք: Այս ամենը շատ կարևոր են Լեռնային Ղարաբաղի հարցում հաջողություն ունենալու համար»,- համոզված է Փոստանջյանը:

Այժմ հայկական պատվիրակության գլխավոր խնդիրը պետք է լինի կանխել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը: «Հուսով եմ, հզոր պատվիրակություն ունենալով` մենք թույլ չենք տա, որպեսզի Չավուշօղլուն հասնի իր նպատակին, այսինքն` ստեղծվի Լեռնայի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով, որովհետև դրա նպատակը մեկն է` ընդունել նոր բանաձևը, որը մեր օգտին չի լինի»,- ավարտում է Զարուհի Փոստանջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում