Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Ռուսաստանը չի կարող Հայաստանի անվտանգությունն ապահովել, բայց կարող է մեծ վնասներ պատճառել

Մեր զրուցակիցն է Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի, Մետաքսի ճանապարհի ուսումնասիրության ծրագրի (Central Asia-Caucasus Institute & Silk Road Studies) հետազոտությունների տնօրեն Սվանտե Կորնելը:


– Անցյալ շաբաթ, Էխո Մոսկվի ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը արձանագրություններից, եթե Թուրքիան շարունակի միջամտել ղարաբաղյան գործընթացին»։ Պարոն Կորնել, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։


– Ենթադրում եմ, որ Ս.Սարգսյանը արտաքին և ներքին քաղաքական իրավիճակից դատելով է նման որոշում ընդունել: Գոնե հայկական տեսանկյունից` Թուրքիան պատճառաբանություններ բերելով հետաձգում է պայմանագրի վավերացումը: Սարգսյանը մի քանի առիթով ասել է, որ չի կարող թույլ տալ, որ այս ամենը շարունակվի: Ես չգիտեմ` Թուրքիան ինչ է արել, հնարավոր է նրանք միայն ժամանակ են ձգում, բայց կարծում եմ` Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը սպասելի էր:


– Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը` ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովից հետո:


– Ես ժամանակ առ ժամանակ տեղեկանում եմ, որ կազմակերպվում են վեհաժողովներ, հանդիպումներ, նոր համաձայնագրեր են ստորագրվում: Անկեղծ ասած` ես դրանց այլևս չեմ հետևում, որովհետև դրանք պարզապես թատերական ներկայացման գործողություններ են, ու չկա դրանցում որևէ հակամարտության լուծման իրական նշան կամ որևէ քայլ դեպի լուծումը: Իրականում ես կասեի, որ ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում ` դեպի հակամարտության վերսկսում:


– Բանակցությունների ներկայիս դադարի իրական պատճառը ո՞րն է: Ձեր կարծիքով, համանախագահները ինչ-որ աշխատանք տանո՞ւմ են:


– Կարծում եմ` մի քանի բան է փոխվել: Սա մի քանի շերտերից բաղկացած հակամարտություն է` Ստեփանակերտ-Բաքու, Երևան-Բաքու


և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված իրողություններ: Հնարավոր չէ այս հակամարտությունը լուծել առանց հարթություններում հաջողություն ունենալու: Աշխարհաքաղաքական իրավիճակը հաստատ փոխվել է` կապված Վրաստանում պատերազմի հետ: Տարածաշրջանում անկայունություն է, և այստեղ անկանխատեսելի է ԱՄՆ դերը: Գործընթացի վրա ազդեցին նաև հայ-թուրքական արձանագրությունները և դրանց տապալումը: Դա թուլացրեց ռեժիմները ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երևանում: Թուրքիայի պարագան ավելի վատ է, քանի որ Բաքուն վիրավորված էր այդ գործընթացից: Իսկ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը շարունակի սառեցված մնալ: Սա Ադրբեջանին կանգնեցրեց կամ իրավիճակը ընդունելու, կամ հակամարտությունը զիջելու ընտրության առջև:


– Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի և ԱՄՆ դերի մասին: Նրանք կարագացնե՞ն կարգավորման գործընթացը, թե՞ ընդհակառակը ետքայլ կկատարեն, որովհետև վերջերս ռուս փորձագետներն անթաքույց ընդունել են, որ միայնակ Մոսկվան չի կարող հաջողության հասնել այս գործընթացում:


– Ռուսաստանի ու Հայաստանի միջև ստորագրված ռազմական համաձայնության էությունը կայանում էր նրանում, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի սահմանները ոչ ԱՊՀ անդամ երկրի հնարավոր հարձակումներից: Վերջերս ստորագրված համաձայնության մեջ «ԱՊՀ-ից դուրս» տերմինը հանվել է, այսինքն` Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին նաև ադրբեջանական հարձակումներից: Միևնույն ժամանակ Ռուսաստանը նույն բանն է ասել նաև Ադրբեջանին: Սա հին ռուսական քաղաքականություն է: Սկսած 1990-ականներից և պատերազմի ընթացքում Ռուսաստանը երկու կողմին էլ սատարել է: Ուստի ես Ռուսաստանին չեմ համարում իրական միջնորդ հակամարտության լուծման համար: Կարծում եմ` Ռուսաստանը ուզում է կամ ներկա իրավիճակը պահպանել, կամ իրեն ձեռնտու խաղաղություն կնքել:


– Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Ռուսաստանը, երաշխավորել Հայաստանի կամ Ղարաբաղի սահմանների անվտանգությունը, երբ չի կարողանում սեփական երկրի քաղաքացիներին պաշտպանել սեփական երկրում ահաբեկչական պերմանենտ գործողություններից։


– Ռուսաստանը չի կարող անվտանգություն ապահովել, բայց կարող է մեծ վնասներ պատճառել: Սա է կարճ պատասխանը: Երկու տարի առաջ Վրաստանում Ռուսաստանը չհասավ իր նպատակին, բայց այն մեծ ռազմական և քաղաքական վնաս պատճառեց: Ռուսաստանը կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել` տնտեսական, ռազմական առումով: Բայց չի կարող անվտանգություն ապահովել, ինչպես ասացիք:


– Հայաստանում հույս ունեն, որ Սուդանի հանրաքվեն կարող է նախադեպ ծառայել ղարաբաղյան հակամարտության լուծման համար:


– Գիտեմ, որ Մոնտենեգրոյի, Կոսովոյի ժամանակ, հիմա էլ` Հարավային Սուդանից հետո Հայաստանում ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունք է ընդունվում, որ ամեն ինչ մեր օգտին է խոսում: Բայց մինչ այժմ ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ դա կկատարվի` մի քանի պատճառով. գլխավոր պատճառն այն է, որ աշխարհում կարծում են, որ Հայաստանը գրավել է մեկ այլ երկրի տարածքը, և որ այդ տարածքը պահում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի զինված ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում