ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 25-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի պատվիրակությունը:
Ֆրանսիացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, կայցելեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: