Անցած գիշերվա ընթացքում գրիպի H1N1 տարատեսակով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել 15 մարդ: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից Кавказ-пресс-ին հայտնել են, որ լաբորատորիաներում արդեն հաստատվել է այս գրիպի 208 դեպք: Մասնագետները նշում են, որ գրիպը մոտ է պիկին, և իրավիճակն արդեն մտահոգիչ է: Բնակչությանը խորհուրդ է տրվում գրիպի ցանկացած նախանշանի դեպքում դիմել ինֆեկցիոն հիվանդանոց: