Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում երկրի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան հրավիրվել է ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունենալու սենատորներ Ջո Լիբերմանի և Ջոն Մաքքեյնի հետ: Իսկ այսօր առավոտյան Ալասանիան մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպվող ավանդական նախաճաշին, որին հրավիրվում են ամերիկյան օրենսդիր մարմնի անդամներ: Փետրվարի 7-ին նա ժամանելու է Լոնդոն, որտեղ նախատեսված է Ալասանիայի ելույթը հայտնի «Չեթեմ հաուս» հետազոտական կենտրոնում: