Երուսաղեմի գարնանային առաջնության շրջանակներում ցուցադրական մենամարտ է անցկացրել աշխարհի ամենատարեց բռնցքամարտիկ 67-ամյա Եֆիմ Գամերը: Բռնցքամարտի լեգենդի հակառակորդն էր «Մաքաբի» ակումբի սան, 12-ամյա Միրոնը: Բնականաբար, Գամերն ընդամենը ձևանում էր, թե լրջորեն մենամարտում է, իրականում թույլ էր տալիս պատանի հակառակորդին ցուցադրել բռնցքամարտիկի իր ունակությունները:
Եֆիմ Գամերն աշխատում է Երուսաղեմի բռնցքամարտի ակումբում: Նա ծնվել է Օրենբուրգում, ապրել է Ռիգայում: Լատվիայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո տեղափոխվել է Իսրայել:
Գամերը Լատվիայի, Մերձբալթիկայի և Իսրայելի բռնցքամարտի նախկին չեմպիոն է: 53 տարեկան հասակում նա որոշում է կայացրել վերականգնել կարիերան: Բազմիցս նվաճել է Երուսաղեմի չեմպիոնի տիտղոսը: