Մանվել Գամբուրյանը, ով ներկայացնում է մարտեր առանց կանոնների մարզաձևը և հանդես է գալիս կիսաթեթև քաշային կարգում, իր հաջորդ մենամարտը կանցկացնի UFC on FOX-4 մրցաշարի շրջանակներում, որը կմեկնարկի ընթացիկ տարվա օգոստոսի 4-ին, Լոս Անջելեսում: Այդ մասին տեղեկություններ է տրամադրել MMAJunkie-ը:
Նշված մենամարտին Գամբությանի հակառակորդը կլինի ճապոնացի Միչիխիրո Օչիգավան(13-11-1MMA, 1-3 UFC):