Գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (57-3-0) հայտնել է, որ պրոֆեսիոնալ կարիերայում իր վերջին մենամարտը կարող է անցկացնել Մեծ Բրիտանայի չեմպիոն գերծանր քաշային Դևիդ Փրայսի (13-0-0) հետ:
«Հնարավոր է, որ Դևիդ Փրայսի հետ մենամարտն իմ կարիերայում վերջինը դառնա: Տեսնենք, թե ինչպես կընթանա նրա կարիերան և ինձ հետ մենամարտելու մասին ինչ կարծիք ունի ինքը՝ Դևիդը: Կարծում եմ` Փրայսն այժմ անհավանական լավ է աշխատում պրոֆեսիոնալ ռինգում: Այդ պատճառով էլ հարմար եմ գտնում նրա հետ մենամարտելը:
Բազմաթիվ բռնցքամարտիկներ ցանկություն ունեն ինձ հետ պայքարելու: Սակայն արդյունքում վերջնական որոշում կայացնելու համար մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր, այլ նաև պրոմոութերների կարծիքը»,-The Daily Star-ը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը: