Ինչպես ասվում է Google ընկերության հաղորդագրության մեջ, հաշվի առնելով Եգիպտոսում ինտերնետի անհասանելիությունը, ինչպես նաև Եգիպտոսից տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը, եգիպտացիներին առաջարկվում է զանգել նշված երեք համարներից մեկին (+16504194196, +390662207294, +97316199855) և ձայնային հաղորդագրություն թողնել, որից հետո այն կհայտնվի Twitter-ում #egypt խորագրի տակ:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «հանգստայան օրերին մենք մի քիչ աշխատեցինք, որպեսզի Եգիպտոսի ժողովրդի ձայնը լսելի դառնա»:
Հիշեցնենք, որ նմանատիպ ծառայություն երեկվանից մատուցում է նաև Twitter միկրոբլոգների կայքը: