Ձյան առատ տեղումների պատճառով վթարներ, ցավոք, կան և այնքան շատ են, որ ճանապարհային ոստիկանությունը չի կարողանում հաշվել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ, մայոր Մարտիրոսյանը և ավելացրեց, որ օրվա վերջին միայն վթարների մոտավոր պատկերը պարզ կդառնա։
Մեր հարցին, թե վթարները 50-ից ավելի կլինե՞ն, պատասխանեց. «Չսխալվելու համար լավ կլինի՝ վթարների թվի մասին ավելի ուշ ինֆորմացիա տրամադրեմ»,- սահմանափակվեց մայոր Մարտիրոսյանը։