Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկրորդ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման հարցը։
Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԼՂ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսման հարցը։ Հանդիպումն անցկացվել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ասել է. «Բանակցությունների ընթացքում մեզ հաջողվեց մեր կողմից առաջադրված հարցի շուրջ կառուցողական քննարկում անցկացնել, քանի որ մեր գլխավոր նպատակն այդ հարցի քննարկումն է` պայմանով, որ ԼՂ հիմնախնդիրը չի հանվի ԵԽ օրակարգից»։