Եվրամիության հիմնական աուդիտորական կառույցում ընդունել են հարավկովկասյան երկրներին տրամադրվող գումարների անարդյունավետ կիրառման փաստը:
vesti.ru-ի փոխանցմամբ, երեք երկրներում տարբեր ոլորտներում բարեփոխումների պլանավորման և իրականացման համար ֆինանսական օգնությունը նպատակային չի օգտագործվում:
Մասնավորապես, Ադրբեջանում «շատ սահմանափակ» են եղել էներգետիկ հատվածի բարեփոխումների արդյունքները:
Վրաստանում, տնտեսական օգնությունը շատ չնչին ազդեցություն է ունեցել պետական ֆինանսների կառավարման ոլորտի վրա:
Աբխազիայում ընդհանրապես հաջողություն չի արձանագրվել տնտեսության և վստահության մթնոլորտի վերականգնման հարցում:
Իսկ ահա Հայաստանում, եվրոպացի աուդիտորները դրական տեղաշարժ են արձանագրել կրթության և մասնագիտական պատրաստության ոլորտներում:
Հաշվիչ պալատում շեշտվում է, որ ծրագրի իրականացման սկզբնական շրջանում այն ամբողջությամբ չի հարմարեցվել կոնֆլիկտային այս տարածաշրջանի առանձնահատկություններին:
Եվրոպական հաշվիչ պալատը կոչ է արել Եվրամիությանը «օգնության կոնցեպցիայի ծրագրման և նախագծման» գործընթացներ սկսել, ինչպես նաև հարավկովկասյան երեք երկրների դեպքում ընտրովի ֆինանսական օգնություն տրամադրել: