Կլիչկո եղբայրների մենեջեր Բերնդ Բյոնտեն հայտարարեց, որ իր թիմը Դեյվիդ Հեյին (25-2) առաջարկում էր մենամարտել Վիտալի Կլիչկոյի (44-2) հետ, սակայն անգլիացին հրաժարվեց այդ առաջարկից և որպես իր հակառակորդ ընտրեց Դերեք Չիսորային (15-3):
«2011 թվականի սեպտեմբերի Կլիչկո – Հեյ մենամարտի պայմանագիրը պատրաստ էր, բայց նա ավելի հեշտ տարբերակ ընտրեց։ Ես երբեք չեմ ցանկացել, որ Վիտալին նրա հետ մենամարտի։ Հեյը հաչում է, ինչպես շունը, քանի որ վախենում է»,- հայտարարեց Բյոնտեն։