Новости-Грузия-ի փոխանցմամբ, Վրաստանի մշակույթի նախարար Միկոլոզ Ռուռուան հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մի քանի եկեղեցիների վերանորոգման համար իր երկիրը կարող է համաձայնել Բաթումիում մզկիթի կառուցման գաղափարին:
Նախարարը շեշտել է, որ համապատսխան պայմանավորվածությունը դեռ պատրաստ չէ թուրքական կողմից, սակայն պատրաստ լինելու դեպքում, այդ մասին կտեղեկացվի հանրությանը:
Անցած տարվա դեկտեմբերին թուրքական պատվիրակության` Վրաստան այցի ժամանակ համաձայնեցվել էր մի արձանագրություն, ըստ որի երկրները պարտավորվում էին կրոնական կառույցներ վերանորագել:
Թուրքիայի տարածքում պետք է վերականգնվի 4 վրացական եկեղեցի, իսկ Վրաստանում երկու մզկիթ վերանորոգվեր, իսկ Բաթումում կառուցվեր նորը: