Մինսկում անցկացվեց բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար: 11 երկրների ներկայացուցիչների թվում էին Հայաստանի հինգ մարզիկներ:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ երևանցի Արթուր Քիրաջյանը (64 կգ): Նա երեք հաղթանակ տանելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր բռնցքամարտի ղազախական դպրոցի ներկայացուցիչ, փորձառու Սաբիտ Տուլեպբելգենովը: Արթուրը կրկին վստահ և համարձակ գործեց, 5 միավորի առավելությամբ հաղթեց մրցակցին, գրավեց առաջին տեղը և արժանացավ հաղթողի կոչմանը:
Մեր մյուս պատվիրակները վերադարձան ձեռնունայն: