ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 23-ին կմեկնարկի Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունը (մեծահասակների և երիտասարդների):
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով. Վահագն Ստեփանյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահան Վարդանյան, Արթուր Դավթյան (գլխավոր հավաքական), Արմեն Պետրոսյան, Վիգեն Խաչատրյան, Արամ Մովսիսյան (երիտասարդական):
Տևական ընդմիջումից հետո մեր մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն նաև թիմային պայքարին: Մարզիչներն են բազմափորձ Աշոտ Գասպարյանը, Արտյոմ Ավետյանը և Տիգրան Պետրոսյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում, իսկ պատվիրակության ղեկավարներն են Արմեն Զալիբեկյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 27-ին: