Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արդյունքներից բավարարված եմ, բայց գոհ չեմ. Լևոն Հայրապետյան. Սպորտ

Մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ մարտական և մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը:

Հայաստանը մրցաշարին մասնակցեց 18 մարզիկներով, որոնցից 9-ն արժանացան մեդալների: Մեր 8 մարզիկներ նվաճեցին բրոնզե, 1-ը` արծաթե մեդալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը խոսեց մարզիկների ելույթների մասին, ինչպես նաև նշեց, որ ինքը բավարարված է արդյունքներից, բայց գոհ չէ, քանի որ սամբիստները ոսկե մեդալ չեն նվաճել:

-Ես բավարարված եմ արդյունքներից, բայց գոհ չեմ: Գոհ կլինեի այն ժամանակ, եթե նվաճեինք ոսկե մեդալ: Մոսկվայի Եվրոպայի առաջնությունում մենք ընդհանուր առմամբ ունեինք 18 ներկայացուցիչ, որոնցից 9-ը մեդալներ նվաճեցին: Թիմային հաշվարկով մենք գրավեցինք 4-րդ տեղը, իսկ առաջին եռյակում տեղ էին զբաղեցրել Ռուսաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի ընտրանիները:

Մեծահասակներից սպասելիքներս մեծ էին, քանի որ ունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, սակայն նրանք չկարողացան հաջող ելույթ ունենալ: Կարծում եմ` պատճառն ուսումնամարզական հավաքների բացակայությունն էր: Մենք չենք կարողանում հավաքներ կազմակերպել, որպեսզի մրցումներից առաջ ինչպես հարկն է նախապատրաստենք մեր մարզիկներին: Մի բան, որն արվել է տասնյակ տարիներ շարունակ: Բայց լավ աշխատանք է տարվում տեղի մարզադպրոցներում: Հզոր դպրոցներ կան Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Երանում և Արցախում:

– Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա սամբոյի աշխարհի առաջնությունը:

– Պատանիների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերին` Մինսկում, իսկ մեծահասակներինը` Սոֆիայում:

– Գո՞հ եք մրցավարությունից:

– Երբեմն լինում է այնպես, որ քիչ է մնում բռունցքներով պայքարես մրցավարների կողմնակալության դեմ: Պետք է նշեմ, որ մեր նկատմամբ շատ կոռեկտ են ադրբեջանցի մրցավարները: Սակայն երբեմն նրանց սխալները տեղի են ունենում ցածր որակավորման պատճառով: Սամբոյում ամենամեծ տերությունը Ռուսաստանն է, որը չի սիրում պարտվել, իսկ հաղթանակները ձեռք են բերվում ցանկացած գնով:

– Ֆեդերացիայի բյուջեն բավարարու՞մ է:

– Ես բազմիցս հայտարարել եմ, որ ֆեդերացիայի բյուջեն 18 մլն դրամ է, որը փոխհատուցում է ծախսերի 1/3-ը: 1 տարում միջինը ծախսվում է 50 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ մեզ տրամադրում են թաղապետները, գործարարները, պատգամավորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում