ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակաբաշխությունը հայտարարել է անվանակարգերի հաղթողների անունները: Շատ մրցանակներ են ստացել «Թագավորը խոսում է» և «Մարտիկը» ֆիլմերի ստեղծագործական խմբերը:
Լավագույն են ճանաչվել «Թագավորը խոսում է» ֆիլմի դերասանները: Այս անվանակարգում արծաթե մրցանակի համար պայքարում էին նաև «Մարտիկը», «Սև աղավնի», «Երեխաները լավ են» և «Սոցիալական ցանց» ֆիլմերը (բոլորն էլ` Օսկարի հավակնորդ):
Գլխավոր դերի լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆերտը` «Թագավորը խոսում է» ֆիլմում Ջորջ Չորրորդի կերպարը մարմնավորելու համար:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Նատալի Պորտմանը` «Սև կարապ» ֆիլմում գլխավոր դերի համար: Հիշեցնենք, որ Պորտմանը նաև Ոսկե Գլոբուս է ստացել այս դերի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասաններ անվանակարգում լավագույնը ճանաչվեցին Քրիստիան Բեյլը և Մելլիս Լեոն` «Մարտիկում» խաղացած դերերի համար:
Հիշեցնենք, որ Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 27-ին, այստեղ «Թագավորը խոսում է» ֆիլմը առաջադրված է 12 անվանակարգերում: