Տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպում` նվիրված «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի կառուցմանը:
Նախատեսվում է կառուցել միջանցքի գոյություն չունեցող հատվածները, որի զգալի մասը Իրանի տարածքում է, իսկ Ադրբեջանի տարածքում անհրաժեշտ է կառուցել միայն 8,5-կիլոմետրանոց հատված, ինչպես նաև անիվների փոխման կայան և մաքսակետ:
Երկաթուղու գործարկման դեպքում բեռնափոխադրումների ծավալը նախատեսվում է հասցնել տարեկան մինչև 15 միլիոն տոննայի, տեղեկացնում է Тrend-ը: