ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում` մայիսի 22-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ,առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-4աստիճանով:
Երևանում՝մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.60C (1947թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 4.50C (1932թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.70C