Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվեց ստենդային հրաձգության Եվրոպայի հերթական առաջնությունը:
Կանանց մրցաշարում իր բարձր կարգը կրկին հաստատեց աշխարհահռչակ նշանառու, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը: Նա հինգերորդ անգամ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոնուհի:
43 -ամյա Երջանիկ Ավետիսյանը աշխարհի եռակի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի գավաթակիր: Հայ մարզուհին 1995 թվականից հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Այդ ընթացքում նա 11 ոսկե մեդալ է նվաճել (չհասված արծաթն ու բրոնզը) Ռուսաստանի հավաքականի օգտին: Նրան հայրենիք վերադառնալու կոչ արեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքը հարգեցին մարզիչն ու սանը և վերադարձը նշանավորեցին չեմպիոնական մեդալով :